Ընկերությունը
«Դավիթ և Գործընկերներ» ընկերությունը համընդգրկուն իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է, մենք առավելապես մասնագիտացած ենք ներդրումների և գործարարության ոլորտներում։ Մեր հաճախորդները մեր գործընկերներն են: Ամենաբարդ խնդիրներն ընկալելու կարողությամբ՝ մենք կիրառում ենք իրավական գործիքներ, որոնցով օգնում ենք նրանց ծախսարդյունավետ եղանակով հասնել լավագույն արդյունքի։
Ինչով Ենք Մենք Առանձնահատուկ
ԿԱՅԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
«Դավիթ և Գործընկերներ» ընկերության թիմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող իրավաբաններ և այլ մասնագետներ։ Համապարփակ խորհրդատվություն տրամադրելու համար մենք տարբեր ոլորտներից ներգրավում ենք ճանաչված արտաքին փորձագետներ:
ԲԱՑԱՌԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
Ընկերության հիմնադիրը և գործընկերներն ունեն ղեկավարման բացառիկ փորձ տարբեր ոլորտներում և հաջողությամբ իրականացրել են բազում բարդ և խոշոր ծրագրեր։
ԳՈՐԾԱՐԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Մենք ունենք գործնական հմտություններ մեր հաճախորդների խնդիրները վերլուծելու և հասկանալու, նպատակին հասնելու լավագույն ուղիներ մշակելու համար։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ
Մենք իրականացնում ենք ճկուն կառավարում և մեր հաճախորդներին ծախսարդյունավետ եղանակով հասցնում ենք ցանկալի արդյունքի: Մեր նպատակը բացառապես հաջողությունն է։
ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք գործում ենք ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս։ Տալիս ենք յուրահատուկ լուծումներ, որոնք լավագույնս ծառայում են մեր հաճախորդների նպատակներին և օգնում նրանց հաջողության հասնել այսօրվա դինամիկ գործարար միջավայրում։
ԲԱՐԴԸ ՊԱՐԶԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մենք բարդը վերածում ենք պարզի՝ այս ճանապարհով լուծումներ գտնելով անլուծելի թվացող հարցերի համար։ Մենք օգտագործում ենք պարզ, հասկանալի գործիքներ: Մեր շփումը հստակ անաղարտ լեզվով է, և մեր խորհրդատվությունը հեշտ է, հասանելի ու կիրառելի։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀ
ՊՄԳ ԵՎ ԿՈՆՑԵՍԻԱՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ՈԼՈՐՏՆԵՐ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
ՏՏ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր Թիմը
Մինչև մասնավոր գործունեության անցնելը և «Դավիթ և Գործընկեր» ընկերությունը հիմնադրելը, Դավիթ Հարությունյանը զբաղեցրել է մի շարք բարձր ղեկավար պաշտոններ.
- ամենաերկար պաշտոնավարած ՀՀ արդարադատության նախարարը՝ 10 տարի,
- Ազգային Ժողովի պատգամավոր՝ 10 տարի,
- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ 7 տարի:
Դավիթը միջազգային մասնագիտական շրջանակներում ճանաչված է որպես փորձառու և խորաթափանց մասնագետ, ով ունի եզակի գիտելիքներ իրավունքի և այլ ոլորտներում:
Կապ
Դավիթ և Գործընկերներ Իրավաբանական Ֆիրմա
Հայաստան, Երևան 0054,
Դավթաշեն, Ձոր 1, տ. 18
Հեռ. +374 60 709999
[պատճենել էլ-փոստի հասցեն]